Քիչ Առաջ Նոր Սենսացիոն Տեղեկություն է հայտնել Ջիգարխանյանի նախկին կինը...

Հետաքննիչներն Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը կանչել են հարցաքննության 80 մլն ռուբլու գողության գործով, որի մասնակից է դերասանի թատրոնի հաշվապահը:

Սակայն Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հարցաքննությանը չի ներկայացել: Իսկ ավելի ուշ հայտարարել է, որ հղի է: Նա պնդել է, որ բժիշկներն իրեն հանգիստ են խորհուրդ տվել: Նա Վրաստան է մեկնել մասնավոր կլինիկայում պառկելու՝ պահպանելու համար, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ հղում անելով աղբյուրին:

Հետաքննիչները որոշել են ստուգել հղիության մասին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հայտարարությունը: Նրանք արդեն հարցում են ուղարկել Վրաստանում նրա ենթադրյալ բոժման վայր, սակայն պատասխան դեռ չեն ստացել:

Նոյեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Ջիգարխանյանը պաշտոնապես բաժանվել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am