«Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց…». Գագիկ Սուրենյանը զգուշացնում է

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է։

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, որ, Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք։

Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևան քաղաքում՝

Փետրվարի 19-ի ցերեկը դադարներով սպասվում է թույլ ձյուն։
Փետրվարի 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 19-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 20-ին, 21-ի գիշերը` շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։
Փետրվարի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին գիշերը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.