Մեխակավանում ծանր վիրավորված կին հրետանավորին տեսակցել են մարտական ընկերները

Գյումրեցի կին հրետանավորի և սյունեցի երկրապահների հանդիպումը տեղի ունեցավ Երևանում՝ պատերազմից երեք ամիս անց։

Այն օրից, երբ ավագ լեյտենանտ Ծաղիկ Մխիթարյանը ծանր վիրավորվել ու տեղափոխվել էր հիվանդանոց, զինակիցներին չէր տեսել, անգամ տեղեկություն չուներ նրանց մասին։

Հիվանդանոցում բժշկին հարցրել է՝ ոտքերս կտրելո՞ւ եք: Երբ լսել է բացասական պատասխանը, ժպտալու ուժ է գտել։ Ոտքերն արդեն լավ են, խնդիրը նյարդերի հետ է։ Դա էլ, ասել են՝ ժամանակը կբուժի։

Ծաղիկ Մխիթարյանի մարտական ընկերները կվերադառնան Սյունիք՝ սահմանները պահելու, իսկ նա կխորացնի գիտելիքներն առաջին մասնագիտությամբ՝ քիմիայի ոլորտում։ Բայց, ասում է՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին մեկնել Արցախ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.