Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմաններում անհայտ անձը բժշկական դիմակով հրազենի նմանվող ատրճանակով ներս է մտել Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող Varks.am-ի մասնաճյուղ և աշխատակցից հափշտակել է խոշոր չափի գումար։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ
Արտակ Պողոսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ Կենտրոնականի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը։ Դեպի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական
կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանն ու տեղակալ Հարություն Բաղմանյանը։ Ժամանել են նաև ՀՀ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Ոստիկանության փորձաքրեագետները և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Հարութ Մանուկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական
բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավազակային հարձակումը տեսաձայնագրվել է նշված տարածքում տեղադրված տեսախցիկների կողմից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com