Վերլուծությունները ցույց են տալիս, որ երեկ տեղական ժամանակով ժամը 15:29-ին տեղի ունեցած երկրաշարժի օջախում լարվածությունը գնում է դեպի մարում: Հետցնցումների ինտենսիվությունը թուլացել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունն ու հորդորում հետևել բացառապես ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին:
Նախարարությունը միաժամանակ հերքում է Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերը:
Հիշեցնենք, երեկ Հայաստանում երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել էր Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:
Այս գիշեր ևս մեկ երկրաշարժ է գրանցվել Երևանից 13 կմ հարավ-արևմուտք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատի մարզի մի շարք բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: