Երկրաշարժի հետևանքով հանրապետության ԲԿ-ներ է դիմել 25 քաղաքացի

Փետրվարի 13-ի՝ ժամը 20:30-ի դրությամբ, երկրաշարժի հետևանքով՝ տարբեր պատճառներով, քերծվածքներով ու վնասվածքներով հանրապետության բժշկական կենտրոններ դիմել է 25 քաղաքացի:

 

Բոլորի առողջական վիճակը գնահատվում է թեթև ծանրության: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Անվտանգությունից ելնելով՝ հոսպիտալացվել է միայն մեկ հղի:
Մնացած 24-ին բժշկական օգնություն է տրամադրվել ամբուլատոր պայմաններում»,- ասված է հաղորդագրությունում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.