Երեկ՝ Ժամը 16:15-ի սահմաններում 23-ամյա անձը փրկել է 63–ամյա կնոջ կյանքը... Մանրամասները

Երեկ՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 23-ամյա Տիգրան Մինասյանը Կիևյան կամրջի վրա կարողացել է կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Մինասյանը այդ պահին անցնելիս է եղել կամրջի վրայով, երբ նկատել է, որ մի կին անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել: Տ.

Մինասյանին հաջողվել է համոզել այդ կնոջը, ով Երևան քաղաքի բնակիչ, 63-ամյա Սվետլանա Հ.-ն է, հետ գալ կամրջի վտանգավոր եզրագծից, որից հետո արդեն դեպքի վայր ժամանած Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները կնոջը տեղափոխել են Ոստիկանության Մաշտոցի բաժին: Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կնոջը փրկած Տ. Մինասյանը աշխատում է «Շողակաթ» հետռուստաընկերությունում՝ որպես օպերատոր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ shamshyan.com