Ինչ իրավիճակ է Մասիսում երկրաշարժից հետո. պարզաբանում է քաղաքապետը

Մասիսում այս պահին ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։

«Համագործակցում ենք նաև արտակարգ իրավիճակների նախարարության հետ, փորձում ենք ավելի հանգամանալի պարզել, թե ինչ վիճակ է համայնքում։ Նախնական տեղեկություններով ավերածություններ չունենք։

Հուսամ՝ նման դեպքեր չեն հայտնաբերվի նաև առաջիկայում։ Ինչ վերաբերում է բանկիչներին, ապա մարդկանց մոտ մի փոքր խուճապ է նկատվում, բոլորը դուրս են եկել տներից, փորձում ենք նաև խոսել մարդկանց հետ և հանդարտեցնել»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ երկրաշարժը է զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում։ Էպիկենտրոնը եղել է Մասիս քաղաքում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.