Մայր Աթոռը հերքում է տարածված լուրը, թե Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցականների հետ ավտովթարի է ենթարկել: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ ավագ քահանա Մելիքյանը:
«Որոշ տեղեկատվական միջոցներով երեկ ուշ երեկոյան տարածված այն լուրը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ երկու բարձրաստիճան եկեղեցականի հետ, Երևան-Էջմիածին մայրուղուն ավտովթարի է ենթարկվել և տեղափոխվել է Ս․ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, կեղծ է և իրականությանը չի համապատասխանում», հայտնել է Վահրամ ավագ քահանա Մելիքյանը: