Թուրքիայի Իզմիր քաղաքում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը` հղում կատարելով երկրի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությանը:
Երկրաշարժը գրանցվել է փետրվարի 9-ին ժամը 10:30-ին (Երևանի ժամանակով 11:30): Օջախը գտնվել է 5,29 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովի ափին՝ Իզմիրի Ուրլա շրջանում:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել: