Հոկտեմբերի 27-ի տեռորիստական ակտը միայն իշխանազավթման միտում չի ունեցել

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Շատերը այդպես էլ լուրջ կերպով չընկալեցին ու շարունակում են չընկալել Հոկտեմբերի 27-ի գաղափարական դրդպատճառներն ու դրանից բխող քաղաքական հետեւանքները։

Այդ տեռորիստական ակտը միայն իշխանազավթման միտում չի ունեցել, այն մեծամասամբ կատարվեց հայկական պետության քաղաքական դիմադրողականությունը ոչնչացնելու, պետական ինստիտուտները սուվերեն պատկերացումներից կտրելու համար, իսկ այդ գաղափարական թշնամանքի հեղինակները մի քանիսը չեն, դա երկարատեւ տարիների ընթացքում նույն կաթսայի մեջ եփված մի ամբողջական մարդկային հոտ է, որոնք էլ ծնել ու սնել են նաիրահունանյանական տեսակը։

Շատերը զարմանում են, թե ինչի՞ համար են գինեկոլոգ Գեորգի Կիմիչը, բանաստեղծ ՌազմիկԴավոյանը, պատմաբան Էդիկ Մինասյանը, ռուսահայ օլիգարխիան, եւ այլք պաշտպանում Ռոբերտ Քոչարյանին եւ ատում Նիկոլ Փաշինյանին, եւ ասենք Նիկոլից գաղափարապես տարբերվող Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետւ նրանք բոլորը վերոնշված կաթսայում եփվածներ են, որոնց համար 1991 թ-ի անկախությունը եղել ու մնում անընդունելի իրողություն, եւ անկախ գաղափարական տարբերություններից ու լեգիտիմիության աստիճանից, ով գործել ու գործում է 1991 թվականի սպտեմբերի 21-ի ինքնորշման ակտի համաձայն,այս տեսակի համար դառնում է անմարսելի։

 

Ահա սա է նրանց եւ մեր մշակութային ու քաղաքական անհամատեղելիության պատճառները։ Սա ներհայաստանյան սոցիալ-մշակութային հակադրությունների խնդիր չէ միայն,նաեւ ունի հստակ կերպով արտացոլվող արտաքին քաղաքական դրդապատճառներ, այսինքն պետության նեսրում ձեւավորված է հակապետական պրովոկացիոն օջախներ, որը հավատացեք ոչ մի բանի առաջ չի կանգնել ու չի կանգնելու, ինչպես որ չկանգնեցին ողջ պատերազմի ընթացքում, եւ դրանից հետո ընկած ժամանակահատվածում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.