Երկրաշարժեր Թուրքիայում և Վրաստանում

Ներկայիս Թուրքիայի կենտրոնական Սիվաս (Սեբաստիա) նահանգի Գեմերեք շրջանում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

 

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է փետրվարի 8-ին`տեղական ժամանակով՝ ժամը 01։01-ին:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքից 16.68 կմ խորության վրա։ Բնակչությունը խուճապի մեջ է, կորուստներ չկան, հայտնում է Ermenihaber-ը։

Վրաստանի Առաջին ալիքն էլ հայտնում է, որ ուշ գիշերին տեղի է ունեցել երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 01:23-ին:

Ըստ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի նախնական տեղեկությունների, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դմանիսիի մոտ ՝ Սամեբա գյուղի մոտակայքում:

Նախնական տվյալներով, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,0 մագնիտուդ (ML):

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.