Ստեփանակերտում անհետ կորած անձանց խնդրով ավելի քան 2 392 մարդ դիմել է քաղաքացիների ընդունելության կետ, որոնցից 584 -ը՝ «թեժ գծի» օգնությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ անհետ կորածների որոնումն իրականացնում են ռուս խաղաղապահները` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ։
«Բոլոր դիմումներն արձանագրվում են, մուտքագրվում տվյալների բազա և փոխանցվում համատեղ որոնողական խմբերին», – ասվում է հաղորդագրության մեջ։