Ժամեր Առաջ. Խոշոր ավտովթար...23-ամյա վարորդը BMW-ով բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, այնուհետև ... կա վիրավոր.

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի բնակիչ, 23-ամյա Արթուր Էվոյանը Ստեփանավան–Ալավերդի ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում իր վարած BMW մակնիշի 35 NG 010 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, իսկ հետո՝ երկաթբետոնե սյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, բախման հետևանքով ավտոմեքենան շրջվել է, իսկ ուղևոր, Ալավերդի քաղաքի

Սանահին Սարահարթի բնակիչ, 21-ամյա Սամվել Ռամազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամաատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է

Ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Սարգիս Եգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ճանապարհը եղել է անցանելի, ոչ մի խոչընդոտ երթևեկության համար չի եղել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Ժամեր Առաջ. Խոշոր ավտովթար...23-ամյա վարորդը BMW-ով բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, այնուհետև ... կա վիրավոր.Ժամեր Առաջ. Խոշոր ավտովթար...23-ամյա վարորդը BMW-ով բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, այնուհետև ... կա վիրավոր.Ժամեր Առաջ. Խոշոր ավտովթար...23-ամյա վարորդը BMW-ով բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, այնուհետև ... կա վիրավոր.


Նյութի աղբյուր՝ shamshyan.com