Ոստիկանությունը վաղ առավոտից «պոստեր» է տեղադրել Հայաստանի մի շարք մարզերում: Ոստիկանները ՃՈ-ի հետ համատեղ կանգնեցնում են կասկածելի մեքենաները:
Armtimes.com-ը ոստիկանության «պոստեր» նկատել է, մասնավորապես՝ Լոռու և Արագածոտնի մարզերում:
ՀՀ ոստիկանությունից խոստացան մանրամասներ տրամադրել մի փոքր ուշ:
Հիշեցնենք, այսօր առավոտյան Երեւանում թալանել են «Կոնվերես» բանկի մասնաճյուղերից
մեկը, ըստ նախնական տեղեկությունների՝ տանելով 60 հազար եվրո: Հնարավոր է, որ ոստիկանական պոստերը կապ ունեն այս հանցագործության հետ:
Լուսանկարները` հեղինակի
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armtimes.com