Երեկ՝ Ժամը 22:00-ի սահմաններում, Ահասարսուռ և ողբերգական ավտովթար... կա 2 զոհ, 2 վիրավոր. մահացածները վերադառնում էին հարսանեկան արարողությունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 26-ին, խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» մակնիշի 41 NX 001 համարանիշի և «Nissan Qashqai» մակնիշի 19 ՕՕ 048 համարանիշի ավտոմքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ 2-ն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Վիրավորներին և մահացածներին «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից

դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Սևանի հրշեջ-փրկարարները՝ ճանապարհային ոստիկանների հետ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատարն ու դասակի հրամանատարը, որից հետո դասակի հրամանատարը վերադարձել է դեպքի վայր: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա

Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի և ծառայության գծով տեղակալ Ղազար Դավթյանի գլխավորությամբ: Այս պահին վթարի վայրում տեղազննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Արտավազդ Ղազարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Սևանի քնչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 252 հոդվածի 3-րդ մասի

(ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայր ժամանած՝ մահացածների հարազատները ասում էին, որ նրանք աշխատում էին ոստիկանության Մարտունու բաժնում և Երևանից վերադառնալիս են եղել հարսանեկան արարողությունից: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Երեկ՝  Ժամը 22:00-ի սահմաններում, Ահասարսուռ և ողբերգական ավտովթար... կա 2 զոհ, 2 վիրավոր. մահացածները վերադառնում էին հարսանեկան արարողությունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺԵրեկ՝  Ժամը 22:00-ի սահմաններում, Ահասարսուռ և ողբերգական ավտովթար... կա 2 զոհ, 2 վիրավոր. մահացածները վերադառնում էին հարսանեկան արարողությունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺԵրեկ՝  Ժամը 22:00-ի սահմաններում, Ահասարսուռ և ողբերգական ավտովթար... կա 2 զոհ, 2 վիրավոր. մահացածները վերադառնում էին հարսանեկան արարողությունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺԵրեկ՝  Ժամը 22:00-ի սահմաններում, Ահասարսուռ և ողբերգական ավտովթար... կա 2 զոհ, 2 վիրավոր. մահացածները վերադառնում էին հարսանեկան արարողությունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Նյութի աղբյուր՝ shamshyan.com