Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 2-ին Երևանում տեղի ունեցած արտառոց դեպքի փաստով։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին, գրում է shamshyan.com-ը:
Հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 37-ամյա Ս․Հ․-ն է։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքերը, այս անգամ ահազանգ է ստացվում «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ «սրտի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը մեկնում է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ պարզվում է, որ վիրավորը Երևանի բնակիչ 40-ամյա Ռոման Ա․-ն է։
Հիվանդանոցներում բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու։ Նոր Նորքի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պազել են, որ նույն օրը՝ ժամը 14։30-ի սահմանում, իրենց տանը Ռոման Ա․-ն դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ս․Հ․-ին, որից հետո հարվածել է իրեն։
Դեպքի փաստով Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախատրաստվում։ Հետաքննիչի որոշման համաձայն՝ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Ըստ աղբյուրի՝ վիրավորները ամուսիններ են։