ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի առողջական վիճակն այսօր վատացել է, նա հիվանդանոց է տեղափոխվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա մերձավորներից մեկը։
«Սիրտն է վատացել։ Այս պահին վիճակը կայուն է։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ»,– ասաց նա։
Հիշեցնենք` Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել էր նաև նոյեմբերի 9-ին։ Այն ժամանակ տեղեկություններ տարածվեցին, թե նա սրտի կաթված է ստացել, սակայն ավելի ուշ պարզվեց, որ ճնշման տատանումներ է ունեցել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր.
– Ես հավատացած եմ, որ ինձ քննադատողների մեծ մասը հետս անձնական հին խնդիր ունի։ Ուշադիր նայեք` Facebook–ում ինձ քննադատողներն ովքեր են, ինչ անցյալ են ունեցել, ում հետ կապ ունեն և այլն։ Խոսքը դեռ 2012-2015 թվականների մասին է, երբ իմ վարած տեղեկատվական քաղաքականությունը ինչ–ինչ մարդկանց սրտով չէր, և երբ իմ ղեկավարին (խոսքը նախկին ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի մասին է – խմբ.) վարկաբեկելու օպերացիա էր իրականացվում: Ապրիլյան պատերազմից հետո այդ հակասությունն ավելի խորացավ խանդի և այլ հողի վրա։ Մյուս պատճառը քաղաքական է, փորձում են ինձանով քաղաքական հարցեր լուծել, իսկ ես քաղաքականությունից հեռու եմ: Կան նաև մարդիկ, որոնք տեղին հարցեր ունեն ինձ, երբ բացատրում եմ իրենց, լիովին հասկանում են։