Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց բացարկի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը միացել էին նաև մյուս նախկին պաշտոնյաների պաշտպանները։ Որոշումը բողոքարկման ենթակա չէ։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 9-ին, ժամը 13։00-ին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.