Թուրքիայում կրկին նույն ժամին 2 երկրաշարժ է գրանցվել

Փետրվարի 2-ին ներկայիս Թուրքիայի կենտրոնական Քայսերի (Կեսարիա) նահանգի Սարըօղլան շրջանում և արևելյան Սիվաս (Սեբաստիա) նահանգի Գեմերեք շրջանում 4․6 և 4.7 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել, փոխանցում է Ermenihaber-ը։

 

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկու երկրաշարժերը տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 03։02-ին։

Կեսարիայում ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 18.22 կմ, իսկ Սեբաստիայում՝ 5կմ խորության վրա։

Նախնական տվյալներով՝ մարդկային կորուստներ չկան, սակայն Սարըօղլան շրջանի որոշ տներ վնասվել են։ Ցնցումները խուճապ են առաջացրել բնակչության մոտ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.