Microsoft ընկերությունը մահացած մարդկանց հետ շփման տեխնոլոգիաներ է մշակում

Microsoft ընկերությունը նախատեսում է մշակել  չաթ, որը հնարավորություն կտա կապ պաշտպանել մահացածների հետ: Մահացած մարդկանց թվային երկվորյակները ստեղծելու համար ընկերությունը օգտագործելու է այդ մարդկանց սոցիալական ցանցերի էջերում պահպանված անձնական տվյալները: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։ Հրապարակումները, հաղորդագրությունները, նամակները և նույնիսկ լուսանկարները կօգտագործի արհեստական բանականությունը:

Արհեստական բանականության շնորհիվ օգտատերերը կարող են շփվել ինչպես հայտնի դեմքերի թվային երկվորյակների հետ, այնպես էլ իրենց մահացած հարազատների:

Նախագիծը գտնվում է պատենտավորման փուլում: Մասնագետները համարում են, որ մահացած հարազատների հետ շփման այս թվային պրոդուկտը կարող է գտնել իր սպառողին շուկայում, այդուհանդերձ, ըստ մասնագետների, այն իր մեջ թաքնված վտանգներ է պարունակում: Փորձագետները կարծում են, որ այսպիսի տեխնոլոգիաները կարող են վնասել մարդկանց հոգեկան առողջությանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.