Մյանմայում պետական հեղաշրջում է տեղի ունեցել։ Զինվորականները ձերբակալել են երկրի նախագահ Վին Մյինին և ԱԳ նախարար Աուն Սան Սու Չժիին, ով գլխավորում է իշխող «Ժողովրդավարության ազգային լիգա» կուսակցությունը։ Ձերբակալվել են նաև կուսակցության ղեկավար օղակի այլ ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իշխող կուսակցության մամուլի քարտուղար Միո Նինտային։
Երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն է հայտարարվել։ Երկրի ժամանակավոր նախագահ է նշանակվել փոխնախագահ Մինտ Շվեն։
ԶՈւ ներկայացուցիչները հեղաշրջման որոշումը բացատրել են խորհրդարանական ընտրություններին տեղի ունեցած կեղծիքներով։ Նոյեմբերին կայացած ընտրություններին, ըստ զինվորականների, «Ժողովրդավարության ազգային լիգան» հաղթանակին տիրացել է ապօրինաբար։