Գտնվել է բնական պաշտպանություն կորոնավիրուսից

Թոքերում արտադրված մելատոնին հորմոնը կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց է հանդիսանում : Նման եզրակացության են հանգել Բրազիլիայի Սան Պաուլոյի համալսարանի գիտնականները, հայտնում է Melatonin Research ամսագիրը:

Գիտնականները պարզել են, որ մելատոնինը կանխում է վիրուսի մուտքի կետերում սպիտակուցները կոդավորող գեների արտահայտումը: Այսպիսով, հորմոնը կանխում է այդ հյուսվածքների վարակը և ճնշում է իմունային պատասխանը, որի արդյունքում վիրուսը մի քանի օր մնում է շնչառական համակարգում, իսկ հետո հեռանում է՝ գտնելու մեկ այլ կրիչի:

Ուսումնասիրության հեղինակների կարծիքով, դրանց հայտնագործությունը հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչու որոշ մարդիկ չեն վարակվում կորոնավիրուսով, իսկ ոմանց մոտ էլ այն առանց ախտանշանների է՝ նույնիսկ դրական PCR թեստով: Բացի դրանից, գիտնականները վստահ են, որ մելատոնինով քթի կաթիլների կամ սփրեյների միջոցով կարելի է կանխել COVID-19- ի զարգացումը:

«Թոքային մելատոնինի գործողության նման մեխանիզմը պետք է տարածվի նաև շնչառական այլ վիրուսների վրա, ներառյալ գրիպի», – ասում է հետազոտության հեղինակ պրոֆեսոր Ռեգինա Պեկելմանը:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.