Իսպանիայի բնակչուհին վերադարձել է ծերանոց իր հուղարկավորությունից 10 օր անց, հաղորդում է Euro Weekly-ն:
Երկու կանանց՝ Ռոգելյու Բլանկոյին և Կոնսեպսիոն Արիասին ծերանոցից նույն օրը տարել են Օրենս քաղաքի հիվանդանոց, երբ նրանց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:
Նրանցից մեկը մահացել է հունվարի 13-ին: Բլանկոյի հարազատներին հայտնել են կնոջ մահվան մասին, նրա հուղարկավորությունը կազմակերպել են հաջորդ օրը: Կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով ընտանիքին թույլ չեն տվել ինչպես հարկն է հրաժեշտ տալ հանգուցյալին:
10 օր անց «մահացած» Բլանկոն վերադարձել է ծերանոց՝ զարմացնելով իր ամուսնուն, ով ևս գտնվել է հաստատությունում:
Ինչպես պարզվել է, հիվանդանոցում մահացել է մյուս կինը՝ Արիասը , ով Բլանկոյի հետ գտնվել է նույն հիվանդասենյակում։ Նրանց անունները շփոթել են հիվանդանոցում:
Ծերանոցում խոստացել են համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման իրավիճակի կրկնություն թույլ չտան: