Այսօր՝ Քիչ Առաջ. Ողբերգական դեպք... իսկական քաոս, լարված իրավիճակ.ճանապարհային ոստիկանները ծառայության ընթացքում... Մանրամասները

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մրգաշատ գյուղի խաչմերուկում Daewoo մակնիշի 226 ԼP 61 համարանիշի ավտոմեքենայի մեջ՝ ղեկի առջև, տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանում

Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արմավիրի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանը։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Հայկ Մնացականյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են

նախապատրաստվում։ Ժամանել էր նաև դատական բժիշկը, ով, զննելով դին, նախնական եզրակացությամբ հայտնել է, որ վարորդը՝ Արմավիրի մարզի բնակիչ, 57-ամյա Համլետ Խ.-ն հանկարծամահ է եղել։ Նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ shamshyan.com