Հայտնաբերվել է կորած համարվող 15-ամյա տղայի դին

Փրկարարները Հրազդանի կիրճում հայտաբերել են  երեկվանից որոնվող 15-ամյա Հրաչյա Ներսիսյանի դին։

 

Նա որոնվում էր ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից։

Հունվարի 31-ին, 11։44-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Նշենք,որ  հունվարի 30-ին, ժամը 20։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Պրինցես Մարիաննա» ռեստորանի մոտակայքում, երեխա է կորել․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Որոնողական աշխատանքներն այդ օրն  ավարտվել էին անարդյունք։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.