Վահան Բադասյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը կալանավորվեց:

Որոշումը քիչ առաջ հրապարակեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ այդպիսով բավարարելով ԱԱԾ քննիչի միջնորդությունը:

Տեղեկությունը ՀԺ-ի հարցին ի պատասխան հայտնել է Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Բադասյանը, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Առաջադված մեղադրանքում նա իրեն մեղավոր չի ճանաչում:

Հիշեցնենք, որ երեկ Եռաբլուրում Վահան Բադասյանը ֆիզիկական ոչնչացման սպառնալիքներ է հնչեցրել վարչապետի հասցեին՝ Նիկոլ Փաշինյանին որակելով «թշնամի».

 

«Թշնամուն մենք պետք է վերացնենք: Այո՛, զենքի միջոցով նաև: Այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»,- լրագրողների հետ զրույցում ասել էր նա:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.