Երևանի քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում բնակվող 18-ամյա Սպարտակ Արսենի Մարգարյանը, ինչպես բազմաթիվ հայ քաջորդիներ, ծառայության է անցնել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում։
Երևանի քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում բնակվող 18-ամյա Սպարտակ Արսենի Մարգարյանը, ինչպես բազմաթիվ հայ քաջորդիներ, ծառայության է անցնել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում։
Երբ 2020 թվ․-ի սեպտեմբերի 27-ի թուրք-ադրբեջանական հրոսակները հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, Սպարտակը առաջնագծում էր։ Իր զինակից ընկերների հետ պահում էին Հարդութի պոստերը և թշնամուն արժանի հակահարված էին տալիս։Ցավոք, հոկտեմբերի 9-ին նա նահատակվում է մարտի դաշտում։
Երեկ՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի առթիվ, Դավիթաշենի գերեզմանատանը նրա շիրիմին էին այցելել հարազատները, ընկերն ու զինակիցները, ովքեր խնկարկեցին հերոսի շիրիմին․
«Մենք քեզ բացակա չենք դնի, մենք, ինչքան էլ ցավ ապրենք, նաև հպարտությամբ ենք ի լուր աշխարհի հայտնելու, որ ճանաչել ենք քեզ։ Դու նահատակվեցիր հանուն հայրենիքի, հանուն քո ծնողների։ Դու, որ ընտանիքի միակ տղան էիր, քո կյանքով ապացուցեցիր, որ հանուն ընտանիքի պատրաստ էիր զոհաբերվելու»: