Վանի Գյուրփընար (Հայոց Ձոր) թաղամասում գտնվող հայկական Հոգյաց կամ Հոգվոց (Տեր Մարիամ) վանական համալիրը այսօր գրեթե հողին է հավասարվել։ Հաղորդում է «Էրմենիհաբերը»:
Ավանդության համաձայն՝ վանական համալիրի տարածքում են գտնվող հայոց Տրդատ արքայի և նրա կնոջ գերե զմшնները։ 4-րդ դարում այստեղ զբաղվել են բnրnտnւթյшն բուժմամբ։ Մեկ այլ ավանդության համաձայն՝ այս վանական համալիրում ապրել է Կույս Հռիփսիմեն և այդ ընթացքում կառույցը ծառայել է որպես կուսանոց։
Մենաստանը գտնվում է այնպիսի տարածքում, որը հաճախ է պшտերшզմների թատերաբեմ եղել։ Հետևաբար պատմական կառույցն էլ պարբերաբար տnւժել է այդ պшտերшզմներից և այսօր երբեմնի համալիրից միայն մի քանի կիսավեր պատ է մնացել։
Սակայն հայտնի է, որ այսօր էլ այս սուրբ հողակտորը շարունակում է հետաքրքրել հավատացյալներին։ Օրինակ, շրջակա գյուղերի բնակիչները, ովքեր երեխաներ չունեն, Տեր Մարիամ մենաստան են գնում ու մատաղ անում, իսկ երբ երեխա են ունենում, տղաներին կոչում են Իսա, աղջիկներին՝ Մարիամ։