Մատաղիսից և Ջրականից հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն

Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Մատաղիսի ուղղությամբ ադրբեջանցիները դիրքային հատվածում հայտնաբերել և փոխանցել են մեկ զոհվածի աճյուն: Նրա ինքնությունը հայտնի է դարձել գրպանում գտնված վարորդական վկայականով: Նա 1993 թվականին ծնված Աշոտ Լևոնի Խաչատրյանն է՝ պահեստազորային: Ջրականի (Ջաբրայիլ) հատվածում հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը պարզ կլինի առաջիկայում: Ընդհանուր առմամբ՝ առայսօր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1287 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր 2 ջոկատ որոնումներ է իրականացնելու Հադրութի ուղղությամբ»,-հայտնեց Թադևոսյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.