ԱՄՆ բնակիչը մահացել է COVID-19-ի դեմ պատվաստումից ժամեր անց

ԱՄՆ-ի բնակիչը մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց մի քանի ժամ անց, հայտնել են Փլեյսեր շրջանի շերիֆի գրասենյակից:
Նշվում է, որ տղամարդը հիվանդացել է COVID-19- ով անցյալ ամիս և այս հինգշաբթի պատվաստվել է:

«Փլեյսեր շրջանի առողջապահական ծառայությունը և կորոնաիրուսի դեմ պայքարի ստորաբաժանումը քիչ առաջ ծանուցում են ստացել այն անձի մահվան մասին, որի COVID-19- ի թեստը դրական արդյունք էր ունեցել դեկտեմբերի վերջին։ Նրան կորոնավիրուսի դեմ պատվաստել են 2021 թվականի հունվարի 21-ին մահվան վրա հասնելուց մի քանի ժամ առաջ»,-ասվում է գրասենյակի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Գրասենյակում պարզաբանել են, որ մահվան պատճառների մասին խոսելը դեռ վաղ է, հետաքննությունը շարունակվում է տեղական, դաշնային և նահանգային մակարդակներում: Հաղորդվում է, որ մահացածը չի պատվաստվել շրջանի առողջապահական դեպարտամենտում:

Ըստ Fox հեռուստաալիքի տեղեկությունների՝ հայտնի չէ՝ տղամարդուն պատվաստում են կատարել Moderna- ի, թե Pfizer– ի պատվաստանյութերով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.