Իսպանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ երեկ Մադրիդի կենտրոնում՝ ՀՀ դեսպանությունից 1 կմ հեռավորության վրա գտնվող Տոլեդո փողոցի շենքերից մեկում գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 զոհվածների և 11 տուժածների ցանկում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։
Մադրիդի կենտրոնում՝ եկեղեցուն պատկանող շենքում երեկ պայթյուն է տեղի ունեցել։ Զոհերի թիվը հասել է 4-ի։
Հետաքննության տվյալներով՝ տեղի է ունեցել գազի պայթյուն, աշխատանքներ էին տարվում գազի կաթսայի վերանորոգման ուղղությամբ: