Մադրիդում բնակելի շենքի պայթյունի հետեւանքով զոհվել Է երեք մարդ, եւս մեկը համարվում Է կորած: Այդ մասին գրում Է El Mundo-ն՝ վկայակչելով մայրաքաղաքի քաղաքապետարանի ներկայացուցչին, տեղեկացնում Է «Արմենիապրես»-ը:
Ավելի վաղ հաղորդվել Էր պայթյունից երկու զոհերի մասին: Պայթյունը տեղի Է ունեցել ջրաջեռուցիչն ստուգելիս: Զոհվել Է երկու անցորդ եւ մի աշխատող, որն ստուգում Էր ջրաջեռուցիչը: Երկրորդ աշխատողին շարունակում են փնտրել: Հոսպիտալացվել Է չորս տուժած: Տուժել Է յոթ մարդ: Պայթյունը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել Է հինգհարկանի շենքի վերին երկու հարկերը, որը պատկանում Էր Մադրիդի արքեպիկոպոսական առաջնորդարանին: Տուժածների թվում կա մի քահանա: Վերին հարկերից մնացել Է բետոնե կմախքը: Շենքի բեկորները փակել են փողոցը: Պայթյունից հետո շենքն այրվել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: