Ավտովթարից մահացել է ռուսաստանաբնակ հայազգի բռնցքամարտիկ, Ռուսաստանի սպորտի վարպետ Արտյոմ Միքայելյանը։
Ողբերգական վթարը տեղի է ունեցել հունվարի 16-ին՝ երեկոյան ժամը 6-ին, Տյումեն-Օմսկ դաշնային ավտոճանապարհի 102-րդ կմ-ում։ Տեղեկությունը հայտնում է Տյումենի բռնցքամարտի ֆեդերացիան։
Արտյոմ Միքայելյանը Ռուսաստանի պատանիների առաջնության հաղթող է, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում է Auroranews.am-ը: