Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում 6.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով 34 մարդ է մահացել, 600-ը` վիրավորվել: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրեսը»։ Ավելի վաղ հաղորդվել էր 26 զոհի մասին։
CNN-ի փոխանցմամբ` հազարավոր մարդիկ փախել են տներից` փորձելով անվտանգ վայր գտնել: Երկրաշարժն ավերել է առնվազն 60 տուն, բազմաթիվ տներ` վնասել:
Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով գիշերը ժամը 1-ից հետո: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մաջենե քաղաքից 6 կմ հյուսիս արևելք: Ցնցումները գրանցվել են 10 կմ խորության վրա:
Այս երկրաշարժից ժամեր առաջ նույն շրջանում ևս մեկ երկրաշարժ էր տեղի ունեցել` 5.9 մագնիտուդ հզորությամբ: Այն ավերել էր մի քանի շենք:
Ցնցումները 3 սողանք են առաջացրել, էլեկտրամատակարարումը դադարել է:
Ինդոնեզիան գտնվում է, այսպես կոչված, խաղաղօվկիանոսյան «Հրե գնդի» գոտում, և այնտեղ հաճախ են ցնցումներ գրանցվում: