Ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ երեկ երեկոյան Նոր Նորքի 3-րդ զանգվածում վրաերթի է ենթարկվել ակտիվիստ Ատելլա Աղաջանյանը․ «Մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց՝ վերակենդանացման բաժանմունք։ Ձեռագիրը պարզ է, չէ՞»,-իր խոսքում նշել էր Նանոր Սեֆիլյանը։
Մեզ հայտնի դարձավ, որ Ստելլա Աղաջանյանը այժմ գտնվում է տանը։ Փորձեցինք նրա հետ կապ հաստատել, սակայն հեռախոսազանգին պատասխանեց նրա մտերիմներից մեկը՝ նշելով, որ Ստելլա Աղաջանյանը չի ցանկացել մնալ բժշկական կենտրոնում եւ վերադարձել է տուն․ «Իրեն դուրս չեն գրել, բայց ինքը եկել ա, վիճակը ծանր չի, բայց չի կարողանում շարժվել»։
Հարցին՝ պատահականությո՞ւն է եղել դեպքը, կինը նշեց, որ հստակ չեն կարող ասել։
Նշենք, որ Ստելլա Աղաջանյանը «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ է, նա ակտիվ մասնակցում է «Սասնա ծռերի» գործով դատավարություններին, ընթացքում բուռն ելույթներ ունենում, ինչի համար հաճախ հեռացվում է դատական նիստերի դահլիճից։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.hraparak.am