Արցախյան պատերազմում քաջաբար զոհվել է ՀՎ և ԱԿ կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի` Ռոմելլա Աբովյանի որդին՝ Յուրի Օհանյանը

Սրտի խորը ցավով և կսկիծով տեղեկացանք, որ Արցախյան պատերազմում քաջաբար զոհվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանի որդին՝ Յուրի Օհանյանը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ողջ անձնակազմը ցավակցում և վշտակցում է իր գործընկերոջը։ Ցավը խորն է, կորուստը՝ անդառնալի։

Յուրիի հերոսական և խիզախ կերպարը միշտ կուղեկցի մեզ ողջ կյանքի ընթացքում։

Հավերժ փառք և խոնարհում։

«Արմենիապրես»-ն իր  խորին ցավակցությունն ենք հայտնում Յուրի Օհանյանի ընտանիքին և բոլոր հարազատներին: Ննջիր խաղաղությամբ, հայրենիքի հերո՛ս պաշտպան»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.