Թուրքիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևելքում, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սիվրիջ քաղաքից 10 կմ հեռավորության վրա, որտեղ ապրում է շուրջ 5,4 հազար մարդ: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.