Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:
«Արմենիապրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Դատարանը որոշեց, որ կալանքի համար անհրաժեշտ հիմքեր չկան»,- նշեց Վարոսյանը:
Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով: