«Եռաբլուրում» տեղի է ունեցել մոմավառություն՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոսների

Երեկ  երեկոյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել մոմավառություն՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոսների։

Հիշեցնենք,որ Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենիապրես»-ը, դեկտեմբերի 19-ից ժամը 13:00-ից  տեղի կունենա հիշատակի սգո երթ Հանրապետության հրապարակից «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս օրերին կլինեն հիշատակի այլ միջոցառումներ:

 

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը և այս կապակցությամբ դեկտեմբերի 19-ից ՀՀ-ում եռօրյա սուգ կհայտարարվի, նաև կկազմակերպվի հիշատակի երթ՝ Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով, որ դեկտեմբերի 19-ին լրանում է 44-օրյա պատերազմի զինադադարի 40-րդ օրը՝ ՀՀ վարչապետի հետ պայմանավորվել ենք Արցախի և Հայաստանի Հանրապետություններում այդ օրվանից հայտարարել եռօրյա սուգ՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը»:

ՀՀ կառավարությունը լուսանկարներ է հրապարակել։

 

На изображении может находиться: цветок

На изображении может находиться: ночь и на улице

 

 

На изображении может находиться: 1 человек, ночь, растение, цветок, дерево и на улице

На изображении может находиться: 1 человек, ночь и на улице

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.