Միլանում գրանցվել է վերջին 500 տարվա ամենաուժգին երկրաշարժը

Դեկտեմբերի 17-ի երեկոյան Միլանում գրնացվել է վերջին 500 տարվա ամենաուժգին երկրաշարժը։ Այս մասին հայտնել է Իտալիայի գեոֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Լուչիա Լուձին։3․9 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 16․59-ին (Երևանի ժամանակով 19:59-ին)։ Էպիկենտրոնը գտնվել է Միլանից 6 կմ արևմուտք՝ 56 կմ խորության վրա։

 

Ստորգետնյա ցնցումները զգացվել են քաղաքի տարբեր շրջաններում, արվարձաններում։ Որոշ շենքերի վերևի հարկերում կահույքը տեղաշարժվել է, ջահերը՝ ճոճվել։

Տուժածներ և ավերածություններ չկան։

Նշվում է, որ դրանից ուժգին երկրաշարժ՝ 5 մագնիտուդով, գրանցվել է Միլանում 1396 թվականին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.