Դեկտեմբերի 17-ին Միջերկրական ծովում 4․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) հրապարակած տեղեկությունների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 10։19–ի սահմաններում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12կմ խորության և Թուրքիայի արևմտյան Մուղլա նահանգի Դատչա շրջանից 404կմ հեռավորության վրա։
Մարդկային և նյութական կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում։