4,7 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թուրքիայի արեւելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենիապրես»-ը,, հաղորդել Է Եվրոպայի միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 00:58-ին (Երեւանի ժամանակով 01:58): Էպիկենտրոնը գտնվում Է Վան քաղաքից 46 կիլոմետր դեպի հյուսիս: Օջախն ընկած Է ինը կիլոմետր խորության վրա:
Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: