Ծեծկռտուք ընդդիմության կազմակերպած երթի ժամանակ, ծեծի են ենթարկել վարչապետին սատարող քաղաքացուն

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը «Արժանապատվության երթ» է նախաձեռնել, որի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել, այս մասին «Արմենիապրես»-ին հայտնում է 1tvlive.am-ը: Բաղրամյան փողոցի մերձակայքում մի քաղաքացի, ի պաշտպանության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վանկարկումներ արեց։ Երթով շարժվող ցուցարարներից ոմանք հարձակվեցին նրա վրա, ծեծկռտուք սկսվեց։ Քաղաքացիների և ոստիկանների միջամտությամբ կռիվը դադարեց։ Ծեծկռտուքի հետևանքով Նիկոլ Փաշինյանին պաշտպանող քաղաքացու աչքը վնասվեց։ Վերջինս հրաժարվեց խոսել լրագրողների հետ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.