Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած պատանդառության դեպքով տուժող Լիլիթ Հովհաննիսյանի հայրը պնդում է, որ նախկին փեսան պատանդ վերցնելիս ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Հիշեցնենք, որ փորձաքննության արդյունքների համաձայն, Արգամ Հովիկյանը՝ պատանդառուն, դեպքի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ չի եղել: «Չգիտեմ՝ ոնց են ստուգել, որ ասում են, թե խմիչք չի օգտագործել, երբ նա փորձել է
աղջկաս վիզը կտրել, աղջիկս ալկոհոլի հոտ է զգացել: Հարցրի Լիլիթ խմա՞ծ էր, ասաց՝ պապ, խմիչքի ահավոր հոտ էր գալիս»,- Aravot.am-ին պատմեց Լիլիթի հայրը՝ Էդգար Հովհաննիսյանը: Նախկին փեսայի արարքը Էդգար Հովհաննիսյանը «թշնամություն է» համարում. «Նման
մարդկանց պետք է վառել, վերացնել, ժողովրդի ներկայությամբ փրթիկ-փրթիկ անել, որ մինչեւ այն երեք տարեկան տղայի վիճակը դեռ չի կարգավորվել, երեխան նորմալ դեռ չի կարողանում խոսել, վախի զգացում կա երեխայի մեջ»: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.aravot.am