Times.am-ը հայտնում է, որ իր տեղեկությամբ, ադրբեջանական բանակի Նախիջեւանի ստորաբաժանումներից մեկում սպան կոտորել է դիրքի ամբողջ անձնակազմին ու դիմել փախուստի:
Կայքը գրում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն դեռեւս չի տվել որեւէ պաշտոնական արձագանք, եւ չի բացառվում, որ փորձ արվի կոծկել զանգվածային սպանության այդ դեպքը, ինչպես սովորաբար անում է Բաքուն այդօրինակ միջադեպերի առնչությամբ:
Կայքը գրում է, որ առաջիկայում կանրադառնա դեպքի մանրամասներին ու կհայտնի տեղի ունեցածի առնչությամբ ստացվող յուրաքանչյուր նոր լուր:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am