Անթալիայում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Անթալիայիում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: «Արմենիապրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչության տվյալներին:

Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամով 16:44-ին: Էպիկենտրոնը եղել է Միջերկրական ծովում ՝ Անթալիա նահանգի Գազիպասա քաղաքի մոտակայքում:

Նշվում է, որ նախնական տվյալներով՝ զոհեր կամ ավերածություններ չկան:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.