Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարաման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի թիվ 68 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է
ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, այնուհետև թիվ 8 և թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ և թիվ 8 հրշեջ- փրկարարական ջոկատից՝ ավտոսանդուղք: Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, Էլեկտրոցանացի և «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի աշխատակիցները: Ֆոտոլրագրողը հայտնում է,
որ մինչ հրշեջ-փրկարարաների ժամանումը բնակարանի բնակիչները հարևանների հետ տեղի ուժերով բնակարանից դուրս են բերել 77-ամյա Ռուբիկ Հ.-ին, ով գիտակցության չգալով մահացել է, իսկ տեղում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները առաջին օգնություն են ցուցաբերել նույն տան բնակիչ 42-ամյա Աշոտ. Հ.-ին: Ժամանել են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը և հետքննչական բաժանմունքից հետաքննիչը: Հրշեջների աշխատանքները տեղում ղեկավարում էր ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային
կառավարման ազգային կենտրոնի պետ, օրվա պատասխանատու, Փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Թե ի՞նչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com