Մահացել է ՀՀ պետական և ռազմական գործիչ, «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը։
«Պապ ջան, մեզ մենակ թողեցիր, գնացիր չգիտեմ կյանքի ուղին առանց քեզ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Աստվածատուր Պետրոսյանի որդին՝ Սիփան Պետրոսյանը։
Նշենք, որ Աստվածատուր Պետրոսյանը 1991 թ. անցել է զինվորական ծառայության և նշանակվել ՀՀ պաշտպանության կոմիտեի մոբիլիզացիոն վարչության պետ, հետագայում՝ Երկրապահ զինապարտների կենտրոնական շտաբի պետ։
1992թ. հունվարին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի օգնական։ Ակտիվ մասնակցել է Արցախի ազգային-ազատագրական պայքարին։
1993-2000 թթ. - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։
2000 թ. հուլիսին ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղափոխվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ համակարգ և նշանակվել ՀՀ ԱԻ վարչության պետի տեղակալ։
2006 թ. մարտի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալի պաշտոնից:
2006-2008 թթ. - ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։
2008 թ. առ այսօր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։
1996 թ. սեպտեմբերին նրան շնորհվել է գեներալ-մայոր զինվորական կոչում։
2006 թ. մարտի 1-ին ՀՀ Նախագահի թիվ 46Ա հրամանագրով շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում։
1998թ․ Պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճան շքանշանով
2011 թ. սեպտեմբերի 1-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։