Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանը, Էդուարդ Շարմազանովը, Արա Սահակյանը ձերբակալվեցին

ԱԱԾ-ն քիչ առաջ ձերբակալել է ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ՀՀԿ մամուլի  խոսնակ  Էդուարդ Շարմազանովին, ԱԺ նախկին փոխոսնակ, «Հայրենիք» կուսակցությունից Արա Սահակյանին:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը բերման էր ենթարկվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքից առաջ, իսկ Վանեցյանն ու Շարմազանովը հանրահավաքից հետո:

Հայտնի է, որ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կասկածվում է ՀՀ ՔՕ 225.1 (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) եւ 307.1 (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը) հոդվածներով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.